news-details
Շոու-Բիզնես

Արամ Մելիքյանի 40-ամյակի շքեղ նվերը

Օրերս շոումեն և հաղորդավար Արամ Մելիքյանը նշել է իր 40-ամյակը։ Հոբելյանական օրը նրա համար առանձնահատուկ է եղել ոչ միայն ջերմ շնորհավորանքներով ու ընտանեկան մթնոլորտով, այլև ինքն իրեն արած շքեղ նվերով։ Արամը ձեռք է բերել վերջին մոդելի գերշքեղ մեքենա, որի մասին պատմել է իր հետևորդներին՝ հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութում նա նշել է՝«ամբողջ կյանքում ասել են որ 40 ամյակը չեն նշում նշելը չգիտեմ, բայց որոշել եմ ինձ գժական նվեր անեմ»։

Հրապարակմանը կից շոումենը գրել է՝«անփորձանք ախպերս»։

Հետևորդները հեղեղել են մեկնաբանությունների դաշտը՝ շնորհավորելով Արամ Մելիքյանին ոչ միայն ծննդյան օրվա, այլև նոր մեքենայի ձեռքբերման կապակցությամբ։ Սոցհարթակում հնչել են բազմաթիվ ջերմ ու դրական մաղթանքներ, որոնց շարքում առանձնացել է նաև Արամ Մելիքյանի մայրիկի հուզիչ շնորհավորանքը։

«Շնորհավորում եմ գանձս բոլոր ձեռլբերումներդ քո քրտաջան աշխատանքի արդյունքն են ։Ապրած 40 տարիները կրկնապատվեն և էլ ավելանան Տիրոջ օրհնությամբ վայելես կյանքիդ ամենամեծագույն նվերը ՝ընտանիքդ։ Շնորհակալ եմ Տիրոջը քեզ համար»։

Մայրիկի այս խոսքերը հատկապես հուզել են հետևորդներին, որոնք ևս միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով, որ Արամի նոր ձեռքբերումները լինեն միայն հաջողությունների և նոր հաղթանակների սկիզբ։