news-details
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի կնոջը ներառել են Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում

ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջը՝ Գոհար Աբաջյանին ներառել են Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմ բերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։

Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն: