news-details
Քաղաքականություն

«Արդեն շատ է իրեն պատասխան տալը». Աջապահյանը կոշտ արձագանքեց Փաշինյանի գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը, որը վերաբերում էր Հայ Առաքելական եկեղեցուն, բուռն արձագանք է առաջացրել հոգևորական շրջանակներում։

Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է այդ հրապարակմանը՝ հնչեցնելով շատ կոպիտ և բարկացած պատասխան։

«Անգամ իր խոսքին անդրադառնալն է շատ։ Եթե կարող է՝ թող հեռացնի։ Արդեն շատ է իրեն պատասխան տալը»,- ասել է Աջապահյանը՝ առանց ավելորդ մանրամասների, սակայն բավական խոսուն և կոշտ տոնով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակման մեջ ի թիվս այլ հարցերի շոշափվում էր եկեղեցու դերը և հոգևորականության վարքագիծը։ Թեման առաջիկայում, կարծես, ավելի է սրվելու՝ հոգևոր և քաղաքական ոլորտների բախման լրջության ֆոնին։