Հաղորդավարուհի Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի դուստրը՝ Ադելը, նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով Յանան և դուստրը մեկնել են Թունիս՝ հանգստի։
Հաղորդավարուհին հրապարակել է դստեր մասնակցությամբ լուսանկարներ և գրել.
«Աշխարհի բախտավորն եմ… իմ աշխարհ, իմ ամենասիրուն, ամենաբարի, ամենահոգատար, ամենանրբազգաց։ Շնորհակալ եմ Աստծուց՝ քեզ ինձ պարգևելու համար։ Բարով ես ծնվել իմ նախշուն բալա։ Թող քո կյանքը միշտ քո պես սիրուն լինի»։