news-details
Շոու-Բիզնես

«Ավելի լավա մեռնեմ». Դիանա Տոռեսը՝ լաց լինելով պատմում է կյանքի բարդ փուլի մասին

Starnews.am-ը գրում է․

cԴիանան խոսել է հատկապես իր ընտանեկան կյանքի և մանկության դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դեռ փոքր տարիքից ականատես է եղել ծնողների միջև մշտական վեճերի և բռնությունների։ Նա պատմել է, որ ծնողները հաճախ են իրար ծեծել, իսկ այդ քաշքշուկների ժամանակ երբեմն ինքն էլ է հարվածներ ստացել։

Դիանան նաև հիշել է մի դեպք, երբ այդ քաշքշոցի ընթացքում իր ձեռքի մատները մնացել են ավտոմեքենայի դռան տակ, ինչը մինչ օրս ցավոտ հիշողություն է նրա համար։

Անդրադառնալով մոր մահվանը՝ Դիանան նշել է, որ նրա հեռանալուց հետո նույն դատարկությունն է զգացել, ինչ զգում էր նույնիսկ այն ժամանակ, երբ մայրը կենդանի էր։ Նրա խոսքով՝ իրականում իրեն մեծացրել է հորաքույրը, ում նա մեծ սիրով ու երախտագիտությամբ է հիշում։

«Ինձ մեծացրել է հորաքույրս, նա տղամարդ կին է»,- ասել է Դիանան՝ նշելով, որ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ հորաքույրը միշտ առողջ լինի և երկար ապրի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։