Starnews.am-ը գրում է․
«Իմունիտետ» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի՝ Լիլիթ Թոխատյանը։
Խոսելով վախերի մասին Լիլիթը նշեց.
«Մանկուց իմ մեջ պատասխանատվություն կա, որ եթե ես Լուիզայի և Հրանտի դուստրն եմ պիտի լինեմ ամենան։ Միշտ սպասումներ ունեն բոլորը և դա շատ է վախեցնում։ Կարծես չթողնեն, որ ես սխալվելու իրավունք ունենամ, որ կարողանամ ինձ փորձել։ Անընդհատ նայում են այն հայացքով , որ դու պրոֆեսիոնալ ես, դու կարող ես, դու էստեղ ես մեծացել ու չես կարող սխալվել։ Մինչդեռ սա այն տարիքն է, որ ես կարող եմ սխալվել ու ես պիտի սխալվեմ, որ հասկանամ, թե որն է ճիշտ ու լավ։ Դա է վախեցնում , բայց ես չեմ ընկճվում , շարունակում եմ և՛ փորձել, և՛ սխալվել»։
Ռոզի Ավետիսովայի դիտարկմանը, թե վերջին շրջանում իրենց ընտանիքում բավականին երկար ծանր փուլ եղավ հայրիկի՝ Հրանտ Թոխատյանի, առողջական վիճակով պայմանավորված և հարցին թե արդյո՞ք այդ շրջանն իրեն ինչ-որ չափով մեծացրեց՝ Լիլիթը պատասխանեց.
«Կարելի է ասել՝ այո։ Այդ շրջանից ավելի շատ լավ բաներ եմ հիշում, կառանձնացնեմ եղբայրներիս հետ մտերմությունը, իրենք մեծ են, առանձին են ապրում, շատ-շատ իրար չենք տեսնում, բայց միանգամից թիմ էինք դարձել։ Այնքան ուժեղ ու լավ թիմ ենք, որ ես հասկանում եմ սրա պակասը ունեի։ Եղբայրներիս հետ այդ մտերմությունը չէի փորձում ես ստեղծել, իրենց հետ ավելի շատ շփվել, ավելի շատ խոսել, բայց այդ շրջանում խոսեցինք ու ես հասկացա, որ իրոք իրենց կարիքն ունեի այս կյանքում։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք համախմբվել՝ ոչ միայն եղբայրներիս հետ, այլ ամբողջ ընտանիքով։ Հիմա գոնե շաբաթը մեկ , երկու շաբաթը մեկ հավաքվում ենք բոլորով ու ընտանեկան երեկոներ ենք անում, որը շատ հաճելի է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: