Starnews.am-ը գրում է․
Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն է դարձել Էվելինա Ստեփանյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Զրույցի ընթացքում Էվելինան անդրադարձել է ամուսնու՝ Լևոն Մկրտչյանի և Ռոզա Դավթյանի մտերմությանն ու իր խանդի դրսևորումներին.
«Դա նշանակում է, որ պրոյեկտը ստացված է, իսկ այս պահին կարևոր է պրոյեկտը, որովհետև միշտ գործը կարևոր է, ընդ որում, չեմ նյարդայնանում, որովհետև իրենք շատ լավ ընկերներ են, շատ հաճելի շփվում են իրար հետ, ինչը ինձ ուրախացնում է։ Ռոզայի հետ առիթներ չենք ունեցել շատ հանդիպելու։ Մեկ-երկու առիթ է եղել, այնքան մարդիկ են եղել, զբաղված ընթացք է եղել, որ չենք հասցրել շփվել, բայց շատ լավ եմ վերաբերվում, կարգին մարդկանց շատ սիրում գնահատում եմ։ Ես մինչև շատ երկար չշփվեմ, մարդու մասին կարծիք չեմ կարող կազմել, երբ ունենամ երկար շփում, հանգամանալից, այդ ժամանակ կարող եմ կարծիք ասել, բայց, իհարկե, վստահում եմ Լևոնի կարծիքին։ Ես առհասարակ խանդոտ մարդ չեմ, եթե խանդում եմ, միայն ընկերուհիներիս։ Լևոնը վստահելի է, բացի այդ, մարդու մեջ կա՛մ կա այդ խանդը, կա՛մ չկա, բայց մեր ժամանակներում աղջիկների առաջարկությունները ապշեցուցիչ են, այդ սանձարձակությունը ինձ նյարդայնացնում է, ոչ թե որ կոնկրետ Լևոնի նկատմամբ է, այլ որ հայ կանայք և հայ աղջիկները կարող են թույլ տալ լինել իրենց այդքան հասանելի և այդքան մատչելի։ Շատ-շատ են ռեալ առաջարկներ լինում Լևոնին, ջղայնանում եմ, ոչ թե խանդի իմաստով, այլ որ իրենց չեն գնահատում։ Լևոնը կարող է նեղացնել, շատ ցավեցնել, բայց իր սրտին էլ ոչինչ չկա, դրա համար իրենից չի լինում նեղանալ։ Դրա համար մեր կռիվները, փառք Աստծո, տևում են մեկ-երկու ժամ, մի օր»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: