news-details
Քաղաքականություն

Այս կnրծանարար ընթացքը կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ Համբարձումյան

Այսօր մենք ինչի՞ համար ենք եկել դատարան: Այս մարդիկ, ովքեր այլակարծություն են ունեցել և Նիկոլ Փաշինյանի դեմ են խոսել, դեմ են գործել, այս մարդկանց շինծու մեղադրանքներով բռնել, ձերբակալել, կալանավորել են և հնարավորություն չեն տվել իրենց կարծիքը հայտնելու և հակառակը խոսելու: Այս մասին դատարանի բակում, Բագրատ սրբազանի և մյուսների դատական գործընթացների վերաբերյալ Tribune.am-ի հետ զրույցում ասել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հավելելով, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է հեղափոխություն արեք, դա ենթադրում է, որ քաղբանտարկյալների թիվը մեծանալու է, սակայն դա չի նշանակում, որ նրա դեմ պայքար չկա:

«Այս կործանարար ընթացքը կանխելու, կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից: Երբ որ ազատվենք՝ այս բոլոր պրոբլեմները կվերանան: Ապագայի Հայաստանում, կարծում եմ՝ այլևս քաղբանտարկյան չեն լինի և մեր պետության այս ամոթից մենք կազատվենք», - նշել է Համբարձումյանը: