news-details
Քաղաքականություն

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

Aysor.am-ը գրում է․

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Գործը վերաբերում է Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։

Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2025/05/21/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA%20%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/2397928