news-details
Քաղաքականություն

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ». Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը զագսով ամուսնացել են

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Տիգրան Մնացականյանն ու հրապարակել իր և կնոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի զագսի լուսանկարները:

Մարիամը ևս կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է. «Իմ ընկեր, իմ կես, իմ սեր»:

Վերջերս լույս աշխարհ եկավ զույգի 2-րդ բալիկը: Նրանք աղջիկ ունեցան: Նրանց առաջնեկը՝ Մարկը ծնվել էր 2020 թվականին: 

 

Հիշեցնենք՝ դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։