ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ-ի մոտ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում բերման ենթարկված Արսեն Վարդանյան և Միկա Մարգարյանը։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները 3-րդ օրն է, ինչ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Այսօր եւս բողոքի ակցիա են իրականացրել, զրուցել են ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն ՔՊ-ականները, ակցիայի մասնակիցների խոսքով, խուսափել են զրուցել և ճանապարհ են փոխել, որ չառերեսվեն։ Ակցիայի մասնակիցներն են փորձել մոտենալ ՔՊ-ականներին, հատկապես Ալեն Սիմոնյանին։ Վերջինս չի կանգնել եւ ակցիայի մասնակիցներից մեկն ասել է՝ «ո՞ւր ես գնում, արա՛», ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է՝ «արան պապադ ա», ինչից հետո նրանք հայհոյել են միմյանց։