news-details
Շոու-Բիզնես

«Բարև, 52». Արմինկան նշում է ծննդյան տարեդարձը

Երգչուհի Արմինկան նշում է ծննդյան 52-ամյակը։ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևորդների հետ կիսվել է էմոցիաներով․ 

«Դե, բարև, 52 

Եվս մի հետաքրքիր պտույտ արեգակի շուրջ ավարտվեց՝ թողնելով ինձ անհաշվելի սիրուն ու օրհնված օրեր:
Ավելի հուսառատ ու ավելի սիրառատ սրտով՝ դիմավորում եմ իմ նոր տարին:
Էս կյանքն ինձ համար ամենամեծ պարգևն է՝ իմ երկրային ճամփորդությունը, որն անցնում եմ սիրով, գոհաբանությմբ ու գնահատանքով:
Իմ ընտանիքի, իմ սիրելի մարդկանց ու ձեր բոլորի սերն իմ ուղեկիցն են, իմ ջերմությունն ու իմաստը՝ ապրելու և ապրեցնելու…»։