news-details
Շոու-Բիզնես

Չեմ կարողանում հասկանալ ներքին ագրեսիան, թունավորությունը, մուննաթը, հյուրի հանդեպ ատելությունն ու պաթոսը․ Արան ու Մհերը անդրադարձել են վերջին օրերին քննարկվող հարցազրույցին

StarNews-ը հետևել է «Օձի լեզու» հաղորդման հերթական եթերին, որի ընթացքում Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը անդրադարձել են վերջին օրերին համացանցում լայն քննարկման արժանացած «Լույսը վառիր» հաղորդմանը, որտեղ հյուրընկալվել էին բլոգերներ։ Հանրության մի մասը քննադատում էր հաղորդավարներին, մյուս մասը՝ հյուրերին։

Արա Ղազարյանի խոսքով՝

«Ես հաղորդումը նայեցի և հասկացա, որ երկուսն էլ ունեն մեղքի հավասար բաժին։ Քննարկումները շատ գունեղ ու աղմկոտ էին, բայց ես չտեսա ամենակարևոր բանը՝ երկու կողմից էլ չեղավ ներողություն։ Թվում էր՝ բոլորը ունեն “չտեսնված պագոններ”, բոլորը կարծում են, որ կարելի է սխալվել, բայց այդ սխալը երբեք չընդունել, իսկ ընդունելն էլ համարել ամոթ։

Ամբողջ հաղորդման ընթացքում առկա էր պասիվ ագրեսիա, որը կարող էր նույնիսկ ամենահավասարակշռված մարդուն հունից հանել։ Բլոգերներն էլ, քանի որ պատրաստ չէին, առանձնապես չէին փայլում ինտելեկտով․ ակնհայտ էր, որ չէին կարողանում պաշտպանվել, հակադարձել կամ իրենց միտքը ճիշտ ձևակերպել։ Արդյունքում շաղ էին տալիս մտքի մարգարիտներ, ինչը առիթ էր տալիս դրանք վերցնել ու ագրեսիայով վերադարձնել»։

Իր հերթին Մհեր Բաղդասարյանը նշել է․

«Այն, որ տվյալ բլոգերներն արտահայտում էին կարծիքներ, որոնց հետ ես համակարծիք չեմ, հստակ է։ Սա, օրինակ, կապ ունի գիրք կարդալ–չկարդալու մշակույթի հետ։ Տիգրանին վերաբերվում եմ շատ լավ, և նրա արած աշխատանքը հանրային հեռուստատեսությունում ևս բարձր եմ գնահատում, բայց այս ձևաչափում չեմ հասկանում նրա մոտեցումը։ Գործընկերուհու պարագայում էլ չեմ կարողանում հասկանալ ներքին ագրեսիան, թունավորությունը, մուննաթը, հյուրի հանդեպ ատելությունն ու պաթոսը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։