news-details
Շոու-Բիզնես

«Չենք ամուսնալուծվել, բայց չգիտեմ, երբ նրան կտեսնեմ». Անի Քոչար

«Իմ անձնական կյանքում հիմա այնպիսի իրավիճակ է, այնպիսի փորձությամբ է մեր ընտանիքն անցնում, մենք ապրում ենք տարբեր երկրներում, իմ ամուսինն այնպիսի փորձանքի մեջ է ընկել, որ ես չգիտեմ հաջորդ անգամ նրան երբ կտեսնեմ:

Եվ ես այժմ միայնակ եմ Հայաստանում երկու երեխայի հետ՝ լուրջ առողջական խնդիրներով:

Իմ խաչը փորձում եմ որքան հնարավոր է պատվով տանել:

Շատ աղջիկներ կասեին՝ փակում եմ այս էջը, անցնում եմ առաջ: Եվ այսօր այնքան շատ եմ լսում ամուսնալուծությունների մասին, որ իմ գլխում չի տեղավորվում, թե մարդիկ ինչպես են կարողանում այդպես հեշտ ու թեթև գալ նրան, որ, եթե ինչ-որ բան իրենց հարմարավետության տիրույթից դուրս է, ուրեմն ինչու իրենք իրենց նեղություն տան, պայքարեն:

Չեմ հասկանում, երբ ամեն աննշան բանից ասում են՝ վերջ, բաժանվում եմ։

Ես 2-րդ անգամ եմ եկեղեցու խորանի առաջ երդում տվել, և մենք այդ ժամանակ խորանի առջև խոստում ենք տալիս լինել մեր կողակցի կողքին լավ և վատ պահերին, առողջ և հիվանդ ժամանակ:

Միշտ չէ, որ լեն ու բոլ պայմաններ են լինելու: Կարող է այդ շքեղ, բարեկեցիկ պայմանները տարիներ շարունակ չլինեն, բայց միասին պետք է մաքառեք և դուրս գաք:

Եթե զույգերից մեկն ընկել է փորձանքի մեջ, չպետք է նրան թողնել այդ փորձանքի մեջ: Ինձ համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի»,-

«3-րդ մուտք» հաղորդման շրջանակներում ասել է լրագրող, հեղինակ Անի Քոչարը: