news-details
Քաղաքականություն

Չենք մասնակցի Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու գաղափարին, եթե թեկնածուն կապ ունենա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Հովիկ Աղազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով վերջերս է դուրս եկել ՔՊ-ից, կարող է միանալ «Արթուն ենք» շարժման առաջարկած իմպիչմենտի գործընթացին։ Այս մասին 24News-ի եթերում ասել է Հովիկ Աղազարյանը։

«Մենք չենք մերժում իմպիչմենտի գաղափարը, բայց պետք է հասկանանք, թե ով է վարչապետի թեկնածուն։ Թե որ դեպքում կմասնակցենք իմպիչմենտի գործընթացին, տարբերակները շատ են։ Իսկ թե որ դեպքում չենք մասնակցի, դա հստակ է՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքով թեկնածուների օգտին քվեարկելու համար», – ասել է նա։

Նյութի աղբյուր՝ https://youtu.be/SW2MheaIs9M