news-details
Քաղաքականություն

Չեք հավատա, բայց ադրբեջանական տիրույթում ևս դժգոհություն կա էտ խաղաղության պայմանագրի հետ կապված (Video)

Չեք հավատա, բայց ադրբեջանական տիրույթում ևս դժգոհություն կա էտ խաղաղության պայմանագրի հետ կապված։ Էս տեսանյութը տիկտոկում շուրջ 2 միլիոն դիտում ունի, մոտ 6000 մեկնաբանություն, որտեղ քննարկումներ են իրենց զոհերի անիմաստ լինելու ու թշնամուն իզուր ներելու մասին։ Խոսում են, այն մասին, որ, եթե պիտի խաղաղություն կնքվեր, ապա ինչի՞ համար 3000 ԶՈՀ տվեցին։

Խոսում են, որ Խոջալուի պատասխանը դեռ չեն ստացել, մեկի մայրը գրել է, թե ինչի է ինքն առանց որդի մնացել (Mən niyə oğulsuz qaldım?), խոսում են որ թշնամու հանդեպ ներողամտությունը պետության հանդեպ դավաճանություն է (Düşmənə Mərhəmət Vətənə Xəyanət Deməkdi))։

Խոսում են, որ ջուրը քնում է, իսկ թշնամին՝ ոչ (Su uyur, düşman uyumaz!):

Եվ ոչ մի խոսք չկա Նախիջևան գնալ-գալու կարևորության ու առաջնահերթության մասին։ Երևի գիտեն, որ դա իրենց ինիցիատիվան չի ու իրենք էլ վաղը-մյուս օր գործիք են դառնալու գերտերությունների ձեռքին։ Սրանք էլ մինչև վերջ չեն համակերպվել հայերի հետ ախպերանալու ու «խաղաղ» ապրելու թեզերի հետ ու անգամ Արցախն ու դեպի Նախիջևան ենթադրյալ ճանապարհ ստանալու փաստը սրանց չի հանգստացնում։