Դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 25-ին։ Չնայած, որ այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար, տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։