Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից:
Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ դատավորն ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է ԲԴԽ-ին: ԲԴԽ -ն 2 միջնորդությունն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, բավարարվել է: ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: