news-details
Քաղաքականություն

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին «Զվթարոց» օդանավակայանում։ 

Համբարձումյանի հարազատները, մտերիմներն ու աջակիցները հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում` նրան դիմավորելու։ Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակել։

Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վերացրել է նաև խափանման միջոց գրավը և կիրառել կալանք:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ Դ. Համբարձումյանը դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը: Այն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։