news-details
Շոու-Բիզնես

Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը

Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը երեկ պարզել են 2-րդ երեխայի սեռը: Մարիամն ինստագրամյան  իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նրանց 2-րդ բալիկն աղջիկ է լինելու:

«Շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների համար, մեզ հետ հավասար կիսեցիք մեր ուրախությունը»,- տեսանյութին կից գրել է Մարիամ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։

Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամը պատմել էր իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– ասալ էր Մարիամը։

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/life/news/2025/05/24/erexayiser/4232202