news-details
Շոու-Բիզնես

«Դումիկյանը ապացուցեց, որ նման ձև են համերգ անում Երևանում․ նա վերջին մի քանի տարվա լավագույն երգիչն է»․ Արան ու Մհերը՝ Արկադի Դումիկյանի մասին

Starnews.am-ը գրում է․
 

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկման ընթացքում Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանն անդրադարձել էին նաև Արկադի Դումիկյանին, ինչպես նաև՝ Երևանում վերջերս կայացած նրա մեծ մենահամերգին

«Մի բան Վրաստանում իմ աչքին զարնեց և ինձ հիացրեց՝ Դումիկյանի ներկայությունն էր Թիմբերլեյքի համերգին։ Նա համեստորեն, առանց որևէ աստղային փայլի, առանց մյուսներին հաշվի տալու, որ ինքը սուպեր աստղ է, նստել էր պլաստմասերի վրա և մոտ 3-4 ժամ սպասում էր, թե երբ պիտի սկսվի Թիմբերլեյքի համերգը։

Շատ լավ իմանալով, որ Դումիկյանը Երևանում համերգ ունի, ես մտածեցի, ար նա դա արել է մաստեր-կլասսի սկզբունքով և ես չսխալվեցի, որովհետև ես տեսա այդ ամբողջ ընթացքում, թե ինչ ոգևորությամբ, ինչ ուշադրությամբ և ինչ պրոֆեսիոնալ կերպով է Դումիկյանը հետևում այդ համերգին, ինչը ինձ համար միայն ողջունելի է, որովհետև մեր արտիստների հիմնական խնդիրը ինֆորմացիայի գրեթե իսպառ բացակայությունն է և միջազգային թրենդերին, չափանիշներին չհետևելը։

Այսինքն, երբ նրանք անում են որևէ հիթ, որը աշխատում է, նրանք մնում են այդ ժամանակաշրջանի մեջ, առանց հասկանալու, թե աշխարհում ինչ է կատարվում։ Իսկ Դումիկյանը, ես համոզված եմ, ար դա նրա տեսած միակ համերգը չէր ու լավ է, որ այդ զբաղված օրերին ինքը ժամանակ էր գտել ու գնացել էր այդ համերգը նայելու և մոռացել էր, որ ինքը սուպեր աստղ է այդտեղ»,-նշել էր Մհերը, Արան էլ հավելել էր․

«Պետք է լինեն նման համերգներ, ինչպիսին արել է Արկադի Դումիկյանը՝ առանց մտնելու պետության գրպանը, առանց վերցնելու պետությունից 6-7 միլիոն դոլար, մարդը եկավ, 2 անգամ ավելի մեծ մարզադաշտում արեց sold-out համերգ, եթե տակ տար, ինքն էր տակ տալու, պետությունից գումար չէր վերցնելու և չէր ուզելու և ինչ-որ մեկի հաշվին դա չարեց։

Արեց իր համերգը A կլասսի, ինքը ոճային փոփոխություններ է կրել՝ անգամ հագուստի առումով։ Այդպես են անում համերգը։ Թե չէ պետությունը դուրս է գրում այդ 6-7 միլիոնը, բերում են JLO-ին՝ ժամկետանց ինչ-որ աստղ։ Դումիկյանը ապացուցեց, որ նման ձև են անում համերգ Երևանում։ Արկադի Դումիկյանին respect, ես հարգեցի ևս մեկ անգամ այդ մարդուն և այն թիմին, որը աշխատում է Արկադի Դումիկյանի հետ և հիացմունքի պահեր ապրեցի։ Համենայն դեպս մերն է, մեր արտիստն է և ինքը ապացուցեց, որ մասսայականության, սիրո առումով, երևի թե, ինքը եթէե ոչ առաջին հնգյակում է, ապա կարելի ասել, որ առաջատարն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նյութի աղբյուր՝ https://starnews.am/456441-2/