news-details
Շոու-Բիզնես

«Դուստրս նրան մայրիկ է ասում»․ Անժելա Սարգսյանի անսպասելի խոստովանությունը նախկին ամուսնու ընտանիքի մասին

Starnews.am-ը գրում է․

Օրեր առաջ Հայաստանում կայացավ դերասանուհի Անժելա Սարգսյանի դստեր՝ Եվայի հարսանյաց արարողությունը։ Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանն ու նրա ընտանիքը երկար տարիներ բնակվում են ԱՄՆ-ում։

Դերասանուհին հյուրընկալվել էր Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային «Liferoom» հաղորդմանը:

Զրույցի ընթացքում Անժելա Սարգսյանը խոսել է նախկին ամուսնու, նրա ընտանիքի և դստեր հետ ունեցած հարաբերությունների մասին։ Դերասանուհին պատմել է, որ նույնիսկ բաժանումից հետո իրենց միջև պահպանվել են ջերմ ու ընկերական հարաբերություններ։

«Երբ նախկին ամուսինս նոր ընտանիք կազմեց, ես ինքս հետ քաշվեցի մեր շփումից, որպեսզի իրենց ընտանիքը կայանա։ Հիմա նա ունի շատ գեղեցիկ ընտանիք, և նրանք իսկապես համահունչ զույգ են»,- նշել է դերասանուհին։

Անժելա Սարգսյանը նաև պատմել է, որ դուստրը տարիների ընթացքում հաճախ է եկել Հայաստան, և այդ ժամանակ նրա մասին մայրական հոգատարությամբ հոգ է տարել նախկին ամուսնու կինը։ Դերասանուհու խոսքով՝ Եվան նույնիսկ նրան «մայրիկ» է անվանում, և ինքը երբևէ դեմ չի եղել դրան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: