Փողի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկման շուրջ մտահոգությունները շարունակվում են:
Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին ժամը 11։00-ին կրկին կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։
ԱԺ-ում մայիսի 26-ին մեկ անգամ ձախողվել էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը:
ArmLur.am-ը գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստվում է որդուն փողի դիմաց բանակից ազատել եւ առհասարակ իր որդին բանակում ծառայել է, թե ոչ: