Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Այս մասին հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսային նաև հայտնել է, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները։