news-details
Քաղաքականություն

Ձերբակալություններ և խուզարկություններ՝ Արագածոտնի թեմում․ մանրամասներ

Քիչ առաջ 24News-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի կազմում գործող մի շարք աշխատակիցներ և քահանաներ, խուզարկություններ են իրականացվում նրանց տներում և ամբողջ թեմում։ 24News-ի տեղեկություններով, Քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:  Նրա խոսքով` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին։

24News-ի տեղեկություններով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները: