news-details
Քաղաքականություն

Երեւանից ինքնաթիռ է մեկնել Մասկատ՝ տարհանման թռիչքի նպատակով

Քաղաքացիական ավիացիան հաստատում է, որ Հայաստանից ինքնաթիռ է մեկնել Օման՝ տարհանման չվերթ իրականացնելու նպատակով։

NEWS.am–ին կոմիտեից հայտնել են, որ Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Երևանից թռել է Մասկատ։

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ քննարկումներ են իրականացվում ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: