Երևանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկին: Այդ մասին հայտնում են News.am-ի աղբյուրները:
Նախնական տեղեկություններով, դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
ԵՄ առաքելությունից հաստատում են դիտորդի մահը․
«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։
Նա մահացել է բնական պատճառներով»: