news-details
Շոու-Բիզնես

«Երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում». Նազիկ Ավդալյանը ծննդյան տարեդարձից տեսանյութ է հրապարակել

«Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն ջերմ խոսքերի, մաղթանքների, անակնկալների և սիրո համար, որով լցրեցիք իմ ծննդյան օրը և հաջորդ օրերը։
Յուրաքանչյուր զանգ, մեկնաբանություն ու նամակ ինձ հիշեցնում է, որ կյանքը գեղեցիկ է ո’չ թե իր օրերով, այլ մարդկանցով, ովքեր ապրում են մեր կողքին ու մեր սրտերում։
Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ծանոթ, անծանոթ, ընկեր, հարազատ, բոլոր բոլորին։
Ձեր մաղթանքների էներգիան ես զգում եմ ամբողջ սրտովս։
Չգիտեմ ինչպես հայտնել իմ շնորհակալությունը այն անմոռանալի էմոցիաների համար, որ դուք ինձ տվեցիք այս օրերի ընթացքում։
Երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»,- ինստագրամյան իր էջում գրել է Նազիկ Ավդալյանն, ով հոկտեմբերի 31-ին նշել է ծննդյան տարեդարձը: Նրան Ինստագրամում շնորհավորել է նաև որդին՝ Վաչեն: Նա մայրիկի հետ լուսանկարնե է հրապարակել և կից գրել.

«Մամաս, շնորհավոր տարեդարձդ»: