news-details
Շոու-Բիզնես

«Երկուսիս որոշումն էր». Էլիզ Մելիքյանը՝ իր և Հարութի բաժանման մասին

«Ինձ մոտ փոթորիկ էր նախքան իմ տեղափոխվելն ու բաժանումը, որովհետև ես շատ հարցերի պատասխաններ չունեի: Դա էր պատճառը, որ ամեն ինչ միաժամանակ եղավ: Բայց տեղափոխվելու  որոշումը վաղուց ունեի և մեկը մյուսի հետ կապ չուներ:  

Այս թեման ինձ համար շատ ցավոտ է, բայց միևնույն ժամանակ՝ անցած: Կասեմ, որ ամեն ինչ երկուսով ենք որոշել:

Իրավիճակներ կան, որ հասկանում ես՝ սա էր ճիշտը: Զգացմունքները հնարավոր է մնան, բայց ի վերջո ժամանակ է գալիս ու ամեն ինչ սառում է: Այս անգամ վերջակետն է: Որոշումը եկավ ժամանակի հետ։ Խնդիրը կար, բայց, երբ ամեն ինչ լուրջ է, չես մտածում, որ այդ խնդիրը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք հասանք մի կետի, որ հասկացանք, այդ խնդիրը չլուծվող է։ Անցած է ամեն ինչ։ Մենք իրար կբարևենք, միասին աշխատել ենք երեք տարի։ Կարծում եմ, ցանկացած իրավիճակում մարդկային շփումը պետք է առաջնային լինի»,- Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և սիրելիի՝ Հարութի հետ բաժանման մասին, անկեղծացել է բլոգեր Էլիզ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ զույգը պատրաստվում են հունիսին նշանվել։