news-details
Քաղաքականություն

Ես երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ. բայց որևէ կնոջ հետ վիճաբանելու միջադեպի մասին տեղեկությունները սուտ են. Կոստանյան

Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերում է միջադեպ լինելուն, կնոջ հետ վիճաբանելուն, ապա այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ վստահեցնելով, որ գինովցած վիճակում վիճաբանելու մասին մամուլի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

Հարցին, թե ինչու է խաբել կառավարությանը՝ ընդունվել է ասպիրանտուրա, խոստացել գիտական աշխատանք կատարել՝ բանակից խուսափելու համար, սակայն կիսատ է թողել ու չի կիրականացրել խոստումը՝ Կոստանյանը նշել է, որ ընդունվել է ասպիրանտուրա, սկսել է այդ գիտական աշխատանքները, սակայն հետագայում աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով չի հասցրել ավարտել։ 

«Եթե որևէ օրինախախտում եք տեսել իմ գործողություններում, ապա առաջարկում եմ դիմել համապատասխան կառույցներին»,-նշել է նա: