news-details
Քաղաքականություն

Ես իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ. եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է՝ տեր Արամն այդ օրն օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից. ես հաղորդություն կընդունեմ նրա ձեռքից. Փաշինյան

Այսօր հոգևոր կյանքով ապրելու տեղ Հայաստանում կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցը հետևյալն է. հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես  է հնարավոր, որ դատ տեղի ունենա: Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար նման փաստարկ էր և ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է և ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ: Այդ վարկաբեկման ապարատը, ինչպես իմացանք այդ ընթացքում, Կտրիճ Ներսիսյանի գլխավությամբ գործում է, չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի գործունեությունը և դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել: 

«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը։ Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղից և ինչպես ինքն ունի կին և երեխաներ։ Մենք եկեղեցու հետ կոնֆլիկտ չունենք, մենք կոնֆլիկտ ունեն եկեղեցին պղծողների, նրա ուխտը ոտնահարողների հետ»,-ասել է փաշինյանը և հավելել. «Եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է տեր Արամը այդ օրը նոր օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից, ես կգնամ և հաղորդություն կընունեմ Տեր Արամի ձեռքից»։