Գիտեք, ես կանխեցի յոթ պատերազմ։ Մտածում էի, որ ինձ համար հեշտ կլինի, բայց շատ դժվար ստացվեց: Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Զելենսկու և Պուտինի միջև ատելությունն անչափելի է։ Մենք այս կամ այն կերպ կլուծենք խնդիրը, բայց նրանք այնքան են ատում միմյանց, որ չեն կարողանում շնչել։ Այնպես որ, ես ստիպված կլինեմ միջամտել»,- ասել է ԱՄՆ նախագահը: