news-details
Աշխարհ

Էստոնիան անժամկետ մուտքի արգելք է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ

Էստոնիայի կառավարությունը որոշել է անժամկետ մուտքի արգելք սահմանել Բելառուսի 273 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ERR պետական հեռուստատեսությունն ու ռադիոն՝  վկայակոչելով Էստոնիայի արդարադատության նախարարությունը։

«Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո գրեթե հինգ տարվա ընթացքում դրական փոփոխություններ չեն գրանցվել», - ասել է արտգործնախարար Մարգուս Ցախկնան, որը նախաձեռնությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը։

Լուկաշենկոյից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառված բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ և անվտանգության ոլորտի աշխատակիցներ։ Նշվում է, որ Տալլինը Մինսկի դեմ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին։