Չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմար, ամենակարճ, ամենաէժան տարբերակն է, եթե այդպիսի տարբերակ կա, ես դեմ չեմ, եթե այդ հացահատիկի որակը լավն, եթե այդ հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Ադրբեջանի տարածքով ՀՀ ուղարկվող հացահատիկի մասին։
«Ես չգիտեմ, թե ոնց է հասնելու Հայաստան, կարծում եմ էլի պետք է Ադրբեջանով գնա, Վրաստանով մտնի Հայաստան, կարծում եմ մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն և լավ առումով կանեն իրենց անելիքը»,- հավելեց Սարգսյանը։