news-details
Քաղաքականություն

Եթե լսենք ընդդիմախոսներին, մենք այս ընթացքում արդեն 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել. Փաշինյան

Կապիտուլյացիան մի բան է, որ ստորագրում են մի անգամ: Հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել: Եթե մենք լսենք մենք ընդդիմախոսներին, մենք այս ընթացքում արդեն 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել, և դեռ քիչ չէ, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա արդեն վերլուծական բավարար բազա է՝ արձանագրելու, որ ընդդիմության գործընկերներն այդպես խոսում են ասելիք չունենալու պատճառով: Որևէ այլ պատճառ չկա:

Ընդդիմադիր մի հատվածը՝ խորհրդարանական ընդդիմությունը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որակելով կապիտուլյացիա, բազմիցս ասել է և մինչև հիմա ասում է, որ պետք է առաջնորդվել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ոչ թե Վաշինգտոնի հռչակագրով»,- ասաց նա: