Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է, Ավանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ՛, չեմ գնալու»,- նշեց նա։
Փաշինյանը կոչ արեց գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը։