news-details
Քաղաքականություն

Եթե ընտրական հանցագործության մասին հայտարարողին Հուդա են անվանում, իրենց ասածն ի՞նչ է, որ Քրիստո՞սն է ընտրական հանցագործություն գործող անձ եղել․ Դանիել Իոաննիսյան

Եթե ընտրական հանցագործության մասին հայտարարողին Հուդա են անվանում, իրենց ասածն ի՞նչ է, որ Քրիստո՞սն է ընտրական հանցագործություն գործող անձ եղել։ Քրիստոսին մատնելը և ընտրական հացագործին մատնելը նույն բա՞նն է, համեմատելի չէ։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, որ քահանաների և սրբազանի ձերբակալության գործի հետ կապված Տեր Արամին անվանում են Հուդա, իսկ իրեն «գործ տվող»։

«Ինչ վերաբերում է գործ տալուն՝ եկեք հետևյալը հասկանանք, Ստալինի ժամանակներում՝ 36-37 թվին, եթե ինչ-որ մեկի վրա դանոս էին գրում, ապա էդ մարդու Սիբիր գնալը ապահովված էր, որովհետև չկար դատական համակարգ։ Մենք հիմա ուրիշ հասարակությունում ենք ապրում, սա դանոս գրել չէ, սա իրավապահների ուշադրությունը հրավիրելն է հանցագործության վրա։ Ես ապրում եմ Դավթաշենում, Դավթաշենի կամրջի վրա, որ խցանման մեջ կանգնած եմ լինում, մեկը որոշում է, որ ինքը ավելի լավ աղջիկ, կամ ավելի լավ տղա է, ու հանդիպակացով որոշում է անցնի, ես, հատուկ ծրագիր կա, նկարում եմ այդ մարդուն, որպեսզի ոստիկանությունն իրեն տուգանի, ինձ թվում է՝ ես շատ լավ եմ անում,-ասաց նա։