news-details
Քաղաքականություն

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար դիմել է ԱԺ–ին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:  

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ դիմումը ստացել են, այն առաջիկայում կքննարկվի։

Սեյրան Օհանյանը  NEWS.am–ի հետ զրույցում  նշել է, որ ծանոթ չէ այդ միջնորդագրին և որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։