Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով վերջին անգամ հարցաքննվել է 2 ամիս առաջ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
«Գնացել եմ կեսօրվա ժամը 2-ին և քննչականից դուրս եմ եկել երեկոյան 8-ին։ Գլխավոր ոճրագործը երբեք չի ընդունել, որ իրեն ուղղորդել են, և իմ կարծիքով, այն մարդիկ, ովքեր համար էլ են, որ «Միասնություն» դաշինքը հանձինս Վազգեն Սարգսյանի, երկիրը տանելու է կործանման, էդ ոճրագործը հանդիպել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ասել են այո, դու ճիշտ ես»,-ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։