news-details
Քաղաքականություն

Գյումրի 2 Վաղարշապատում բացառվում է, ընդդիմությունն այդտեղ ընտրություններ պարտվելու օլիմպիական չեմպիոն է. Խուդաթյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է՝ 50% պլյուս 1 ձայներ ապահովելու ուղղությամբ: Մեզ համար Գյումրի 2 Վաղարշապատում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով, Գյումրիում իշխանություն ստանալը և հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերելը, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Մեր շանսերը Վաղարշապատում բարձր է պարզ տրամաբանությամբ, նախ՝ մեր թիմը ավանդաբար Վաղարշապատում և Խոյում, բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է: Այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես՝ 2018 թվականին պարոն Մեխակյանն Ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած թեկնածուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյ համայնքի ղեկավար»,-նշել է նա:

Խուդաթյանը հավելել է, որ այդ հաղթանակները գրանցվել են, ի տարբերություն ընդդիմության թեկնածուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են, պարտվեցին, 2021-ին էլ, պարտվեցին, նույն թվին նաև Խոյում, կրկին պարտվեցին: 

«Ընդդիմությունը Վաղարշապատի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է, ես այլ ձևակերպում չունեմ տալու: Եթե հաշվեմ՝ քանի ընտրություն են պարտվել, կպարզվի օլիմպիական եռակի կամ քառակի չեմպիոններ են: Իրենց առաջիկայում օլիմպիական նոր, հինգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետև պարոն Մեխակյանը վաստակել է քաղաքացիների սերը»,-ասել է նա: