news-details
Քաղաքականություն

Հայ ժողովուրդը Կտրիճ Ներսիսյանին ասել է դու ո՞վ ես, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում. Փաշինյան

Բա Ամենայն Հայոց Կաթողիկոսը վեր կենա, ասի այս կառավարության և այս կուսակցության օգտին մի քվեարկեք ժողովուրդ, այդ կուսակցությունը գնա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա՞: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ժամանակ է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդը նրան ասել է դու ո՞վ ես, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում:

Ժողովուրդն իրեն կարգալույծ է արել վաղուց, և մենք՝ որպես ժողովրդի լիազոր ներկայացուցիչ, պետք է այդ վճիռը ի կատար ածենք: Բռնության կարիք չկա, պետք է ընդամենը իրողություններն արձանագրել»,-ասել է Փաշինյանը: