news-details
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը․ Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը։ Այս մասին հայտնել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը խոսել է նաև ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների մասին։

«Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-ասել է Էրդողանը։