Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, ովքեր ընտրություններում կարող են ընտրություն կատարել հօգուտ իրենց երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի գործել ընդդեմ հայ ժողովրդի։
«Ամեն կերպ աջակցել է, օգնել, իսկ երբեմն էլ՝ ուղղակի փրկել։ Բայց խոսքը Հայաստանի քաղաքացիներինն է»,- հավելել է դիվանագետը։