news-details
Շոու-Բիզնես

Հայտնիների հրապարակումները՝ Զատկի տոնի առթիվ

Զատկի տոնի առթիվ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու արտիսներն Ինստագրամում հրապարակումներ են արել: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:

Դերասանուհի, երգչուհի Քրիստինե Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում երեխաների հեը լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով Սուրբ Զատիկը:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- գրել է նա:

«Սա պարզապես տոն չէ։
Սա մեր ինքնությունն է։
Հայ եմ։
Խոր։
Անկոտրում։
Մեզ համար Զատիկը նուրբ չէ - այն ուժ է։
Այն հավատ է, որը անցել է ամեն ինչի միջով։
Այն լույս է, որը երբեք չեն կարողացել մարել։
Ես այն կրում եմ իմ արյան մեջ,
իմ լռության մեջ,
իմ վերածնվելու ձևի մեջ -ամեն անգամ։
Այսօր վերածնունդ է։
Ոչ անմեղ… այլ ուժեղ։
Ոչ բարձր… այլ անժխտելի։
Քրիստոս հարյավ ի մեռելոց»,-ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

«Սուրբ Զատիկը թող լուսավորի մեր հոգիները, վերածնի հավատը մեր սրտերում, լցնի մեր կյանքը սիրով, խաղաղությամբ ու բարությամբ։ Թող այս սուրբ օրը մեզ հիշեցնի, որ ամեն ավարտ իր մեջ ունի նոր սկիզբ, և յուրաքանչյուր դժվարությունից հետո ծնվում է հույս, ուժ և վերածնունդ։

Թող մեր սրտերը լցվեն ներողամտությամբ, մեր խոսքերը՝ ջերմությամբ, իսկ մեր քայլերը առաջնորդվեն հավատով ու սիրով։ Թող մեր ընտանիքներում տիրի համերաշխություն, լույս ու օրհնություն, իսկ մեր հոգիներում՝ խաղաղություն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Oրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Շնորհավոր Սուրբ Զատիկ»,-Ինստագրամում գրել է դերասանուհի Անի Մեհրաբյանը: 

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն ևս կիսվել է ընտանեկան ֆոտոշարքով և շնորհավորել Զատկի տոնը:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց
օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- գրել է նա:

«Աղոթիր Աստծուն կարծես թե տեսնում ես նրան, քանզի նա իսկապես տեսնում է քեզ»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը: