news-details
Քաղաքականություն

Մենակ ձեր մայրերն ե՞ն սուրբ․ ամեն սրբապղծության համար պատասխան եք տալու՝ մեկը մյուսի հետևից․ Տիգրան Սաֆարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Սաֆարյանը գրում է.
 

Ձեր մայրերն են մենա՞կ սուրբ…))

Երեկվա միջադեպից հետո որոշ քաղաքական «դեմքեր» շտապեցին հիշեցնել, որ հայի համար մայրը սրբություն է, արժեք է, անձեռնմխելի է։

Կհամաձայնեմ. այո՛, մայրը հայի համար գաղափար է՝ սեր, նվիրում, անսահման ուժ։ Բայց արդյո՞ք հենց դուք ունեք իրավունք նման խոսք ասել։

Չէ՞ որ հենց դուք էիք, որ Եռաբլուրում բռնությամբ փորձում էիք լռեցնել մեր հերոս տղաների մայրերին՝ նրանց, ովքեր իրենց ամենաթանկը՝ զավակին, տվել են այս հողին։ Եթե ձեր մայրերը սրբություն են, ապա այդ մայրերը մեր ազգի խիղճն ու սուրբ խորանն են։

Ու հիմա երես ունե՞ք խոսելու մայրերից, արժեքներից։

Մի՛ մոռացեք՝ ժողովուրդը հիշողություն ունի։ Ամեն սրբապղծության համար պատասխան եք տալու՝ մեկը մյուսի հետևից։

Սա էլ, որ նայեք, հիշեք, չմոռանաք`

Ոստիկաններն ուժով, քարշ տալով հեռացրին Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած ծնողներին

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/share/18rT4UiobE/?mibextid=wwXIfr