news-details
Քաղաքականություն

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Այսօր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե: Այս մասին գրում է «Հրապարակը»։

«Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:

Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի այս` 422 հոդված փրկօղակ է դարձել իշխանության համար եւ քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին եւ Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Մենք տեղեկացանք, որ առայժմ Ա. Օհանյանին հրավիրել են որպես վկա` հարցաքննության և նա նաև ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ»: