Հրապարակված ձայնագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու Կաթողիկոսի հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն և, ըստ խոսակցության կոնտեքստի, հանգեցնում է եկեղեցականին դժվար տեղ ծառայության նշանակման։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Հարգելի իրավաբաններ, հիմա ասեք, սա չի՞ ընկնում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի տակ։
Հ.Գ. Այ հիմա պարզ է, թե ինչու Եկեղեցին խոսեց ամենից, բայց չհերքեց իր ներսում քաղաքական պարտադրանքի առկայության մեղադրանքը»:
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր« Իշխանությանը պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Մի քիչ առաջ էլ Մայր աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը. ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական արարքի հետևում»: