news-details
Քաղաքականություն

Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում. Հ1-ի տնօրենը արձագանքել է Լուսինե Թովմասյանին

Այսօր հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հայտարարել է, որ  դադարեցնում է համագործակցությունը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծում գործող պայմանագիրը։

Նա հայտարարել է, որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձագանքել է Լուսինե Թովմասյանի գրառմանը։

«Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել և միայն հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում»,- մեկնաբանություներում գրել է Հովհաննես Մովսիսյանը: