news-details
Քաղաքականություն

Ի՞նչ կապ ունի Կարեն Կարապետյանը թուրքերի հետ. նրա և Արմեն Սարգսյանի հեռախոսահամարները գտել են լրտեսության գործով կասկածյալի մոտ

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղի և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։ Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։ Հետաքննության տվյալներով՝ ցուցակում երեք տասնյակից ավել մարդ է եղել՝ դիվանագետներից՝ հետախուզական ծառայությունների վազմաթիվ աշխատակիցներ։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրանց թվում են եղել նաև Հայաստանի նախկին նախագահ Սարգսյան Արմենը, որ յուր հրաժարականի դիմումը գրեց արտերկրից, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Իր հերթին Գյունը պարզաբանելով այդ իրողությունը, տարբեր պաշտոնյաների և գործարարների հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրել է իր նախկին առևտրային և գործարար գործունեությամբ:

Գյունի բացատրությունը, իհարկե, բավական կասկածելի է. քանի՞ բիզնեսմեն կա աշարհում, որի հեռախոսում կարող են գտնվել հետախուզական ծառայությոնների այդքան մեծ թվով աշխատակիցների համարներ:

Այն, որ Սարգսյան Արմենի համարը կարող էր գտնվել թուրքի հեռախսում, զարմանալի չէ. բրիտանական հատուկ ծառայությունների ազդեցության գոտին է Թուրքիան, իսկ այդ ծառայությունների հետ Արցախի հանձման գործում իր անուրանալի ներդրումը բերած Արմենի ունեցած սերտագույն կապի մասին հայտնի է դեռ շատ վաղուց: Տվյալ դեմքում հարց է առաջացնում Կարեն կարապետյանի անվան առկայությունն այդ ցուցակում՝ մարդ, որի անվան շուրջ, ինչպես հայտնի է, չեն դադարում ամենատարբեր բնույթի խոսակցությունները՝ 2018-ի նիկոլական խեղկատակությունից ի վեր ու դրա հետ կապված: Ավելին՝ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Նիկոլին իշխանության բերողն իրականում նա է եղել. փաստացի նա է եղել ՀՀ վարչապետը, երբ Նիկոլը կարողացել է պետությանն իր կամքը պարտադրել, նա է, որ ընդունել է Նիկոլի վերջնագիրն ու հեռացել:

Ի՞նչ էր անում Կարապետյանի համարը թուրքի հեռախոսում, արդյոք այդ փաստը կարելի՞ է բավարար համարել՝ եզրակացնելու, որ ասենք Սարգսյան Արմենի հետ միասին Կարապետկյանն էլ թուրքերի հետ շատ մոտ է եղել՝ դրանից բխող հետևանքներով ու հեռուն գնացող եզրահանգումներով:

Բավական ուշագրավ բացահայտում պետք է համարել թուրքական ԶԼՄ-ի հրապարակումը, որ լուրջ հարցեր է առաջացնում՝ ուղղված նախևառաջ Նիկոլի «հավին երբեք քշա չասած» Կարապետյանին:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4799