Վերջին շրջանում իմ արտաքինի վերաբերյալ թիրախավորումները սաստկացել են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավենասյանը։
«Այս մասով երկու բան եմ ուզում ասել։ Նախ, հարգելիներս, ձեր արտադրած մաղձն առաջին հերթին վտանգավոր է հենց ձեր առողջությանը։ Իմացեք, որ որևէ ձևով չեք կարող ազդել իմ ինքնագնահատականի վրա։
Բայց իմ գլխավոր խոսքն ուղղված է երիտասարդներին։ Սիրելի աղջիկներ և տղաներ, եթե ձեր հանրային ակտիվության համար, քաղաքականությամբ զբաղվելու, ինքնարտահայտվելու համար հասնում են նրան, որ թիրախավորում են ձեր արտաքինը, ձայնը, և այլ ոչ ճիշտ ձևով նկատառումներ են անում, իմացեք, որ հաջողության ճանապարհին եք։ Ես ձեզ մաղթում եմ պինդ նյարդեր, լավատեսություն։ Միշտ իմացեք, որ հաջողության ճանապարհին, ցավոք առնչվելու եք նաև նման դեպքերի հետ»,– նշել է նա։